Սահմանադրական բարեփոխումների նախապատրաստության շրջանակներում հունիսի սկզբից հունիսի 12-ը Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ հանդիպումներ են պլանավորվում։

Ինչպես մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, հանդիպումները պլանավորվում են այն քաղաքական ուժերի հետ, որոնք սահմանադրական  բարեփոխումների նախագծի քննարկման հայտ են ներկայացրել։ Այդ կուսակցությունները 14-ն են։

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ արդեն կայացել է 2 հանդիպում ՀՅԴ եւ «Ազգային ինքնորոշում» կուսակցությունների հետ, ինչպես նաեւ եղել է մեկ հանդիպում ԲՀԿ ներկայացուցչի հետ, սակայն հետագա հանդիպումների ցանկության մասին կուսակցությունը դեռ չի հայտնել։