Փրկարարները հայտնաբերել են Մալայզիայի հարավարեւելյան ափերին խորտակված Ocean Line 208 նավի անձնակազմի 2 անդամների դիակները։ Այս մասին տեղեկացնում է New Straits Times-ը։

Նշենք, որ ավազի հանքահանումով զբաղվող նավը մայիսի 20-ին ուղեւորվել էր դեպի մալայզիական Պենգերանգ նավահանգիստ։ Տախտակամածի վրա կար 15 մարդ, հիմնականում ՝ ՉԺՀ քաղաքացիներ։

Նավաբեկությունից փրկված միակ քաղաքացին 51-ամյա չինացի է, որին փրկել էր մոտակայքով անցնող նավը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։