Առնվազն 3 մարդ է զոհվել, եւս 5-ը՝ վիրավորվել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի արվարձաններից մեկում բռնկված հրդեհից: Հրդեհը բռնկվել էր շաբաթ օրը Ստոկհոլմի հարավարեւելյան ծայրամասերից մեկի բնակելի տանը:
5 մարդ ածխաթթու գազից թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց, գրում է « ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով AP գործակալությանը: Հրշեջ փորձագետները հետաքննում են միջադեպը:





























