Թուրքիայի Ադանա քաղաքում ոստիկանները կեղծ բժիշկ են ձերբակալել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ադանա քաղաքի 23-ամյա  Շերվան Թ.-ն որեւէ կապ չունենալով բժշկության հետ՝ բժիշկների համար նախատեսված հագուստով այցելել է հիվանդանոցներ եւ «զննել» հիվանդներին։

Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցների մոտ կասկած է առաջացրել անհայտ «բժիշկը», որից հետո նրան ձերբակալել են։

Հարցաքննության ժամանակ Շերվանը հայտնել է, թե հետաքրքրված է բժշկությամբ, դրա համար այցելել է հիվանդներին։ Դատախազը նրան ազատ արձակելու որոշում է կայացրել։