Գերմանիայի հարավում՝ Շնայցլռոյթ բնակավայրի հյուրանոցներից մեկում, խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, միջադեպի հետեւանքով կորել է 6 մարդ, հավանաբար նրանք չեն հասցրել լքել բռնկված շենքը:

Հրդեհը բռնկվել էր գիշերը: Այդ պահին շենքում եղել է 47 մարդ, որոնցից 41-ը հարհանվել է գրում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ճշտված տեղեկությունների՝ տուժել է 7 մարդ: Վիրավորների վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում: Հրդեհի պատճառները պարզվում են: