2014թ. Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 2 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ 2013թ. այդ ցուցանիշը կազմում էր 1.7 տոկոս։ Այս մասին ասված է Հայաստանի 2014թ. պետբյուջեի կատարման հաշվետվության մակրտոտնտեսական մասում, որի հարցով քննարկումները սկսվել են Հայաստանի խորհրդարանում։

Մասնավորապես 2014թ. Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 25,3 տոկոսը (2013թ. 25.1%)։ Հարկային մուտքերը կազմել են 23.5 տոկոս (2013թ. 23.4%)։ Եկամուտների անվանական աճը կազմել է 6.9 տոկոս, որոնց թվում՝ 6.3 տոկոսը հարկային մուտքերն են։

Ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 27.3 տոկոսը, ինչը 0.6 տոկոսային կետով ավել է 2013թ. համեմատ։  Դրանց թվում ընթացիկ ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 24.3 տոկոսը (2013 թ.  23,8%)։ Աճը պայմանավորված է թոշակների եւ նպաստների հատկացումների մեծացմամբ եւ ապրանքների ու ծառայությունների քանակի աճով։

Բյուջեի եկամուտների նախնական պլանը կազմում էր 1 տրլն 135.9 մլրդ դրամ, ավելի ուշ այն ընդլայնվեց  4.7 տոկոսով եւ կազմեց 1 188.8 մլրդ դրամ, որոնցից 1  163.6 մլրդը ներքին աղբյուրների հաշվին, 25.1 տոկոսը՝ պաշտոնական տրանսֆերտների։ Փաստացի եկամուտները կազմել են մոտ 1 144.8 մլրդ դրամ կամ պլանի 96.3 տոկոսը։ Ծախսերի նախնական պլանը կազմում էր 1 246.4 մլրդ դրամ, այնուհետեւ այն ընդլայնվեց 3.9 տոկոսով եւ կազմեց 1 294.5 մլրդ դրամ։ Փաստացի ծախսերը  կազմել են  1 235.1 մլրդ դրամ կամ պլանի 95.4 տոկոսը։ Պակասորդը հիմնականում պայմանավորված է որոշ ծրագրերի միջոցների տնտեսմամբ։