Հայաստանի տարածքում, մայիսի 26-ին առանձին շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Երեւանում մայիսի 26-ին սպասվում է ամպրոպ կա կարճատեւ անձրեւի հավանականություն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +25+27։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,

Կոտայքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,

Գեղարքունիքում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,

Լոռիում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +15+20,

Տավուշում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +18+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +24+26,

Արարատում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+27,

Արմավիրում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+19,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17+22,

Արցախում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+26: