Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ սոցհարցումները ցույց են տալիս, որ «Ազգայնական շարժում» կուսակցությանը ձայն տալ պատրաստվողների թիվն ավելանում է։

Թուրքական Sonar հետազոտական ընկերության կողմից իրականացված սոցհարցման արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների 18 տոկոսն իրենց ձայնը տալու է «Ազգայնական շարժում» կուսակցությանը։  Նախորդ ընտրություններում «Ազգայնական շարժում» կուսակցության ձայները չեն գերազանցել 14 տոկոսը։

Sonar-ի հետազոտությունը վատ արդյունք է ցույց տվել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար։ Հարցվածների 41 տոկոսն է հայտնել, որ ձայն է տալու իշխող կուսակցությանը։ նախորդ խորհրդարանական ընտրություններին իշխող կուսակցությունը հավաքել էր մոտ 50 տոկոս։

Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին։