Հունաստանը ամեն դեպքում պետք է մնա եվրոգոտում, նա այլընտրանք չունի։ Այս մասին մայիսի 26-ին հայտարարել է ֆինանսատնտեսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին, ով աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայում։

«Եվրահանձնաժողովը Աթենքի հարցով միայն մեկ պլան ունի, որի համաձայն Հունաստանը պետք է մնա եվրոգոտում։ Բրյուսելում իրավիճակի զարգացման այլընտրանք չկա»,- փաստեց Մոսկովիսին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել բարեփոխումների ծրագրի շուրջ համապարփակ համաձայնության հասնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ այս պահին Հունաստանը փորձում է համոզել արեմտյան վարկատուներին վերակազմավորել 240 մլրդ եվրո երկրի արտաքին պարտքը։