Ռուսաստանը մտադիր է այսուհետ իր տնտեսական քաղաքականությունը համաձայնեցնել ԵՏՄ եւ ԱԱԳ սկզբունքների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

«Նորմերը, որոնցով այսօր աշխատում է Եվրասիական տնտեսական միությունը, հաշվի են առնում տարբեր միջազգային կանոնները, այդ թվում՝ ԱԱԳ  սկզբունքները։ ՌԴ տնտեսական քաղաքականությունը հետայսու նույնպես ազգային մակարդակով կապված է լինելու ԵՏՄ եւ ԱԱԳ սկզբունքների հետ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Մեդվեդեւին։