ՀԱՊԿ-ի քարտուղարության, միացյալ շտաբի եւ անդամ պետությունների համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները հունիսի 8-11-ին կլինեն Հայաստանում:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համակազմերի ուժերի եւ միջոցների, ղեկավարման մարմինների համատեղ օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումների 2015թ. պլանի եւ դրա իրականացման առաջին շտաբային բանակցությունների արձանագրության համաձայն՝ ընթացիկ տարում ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման եւ անցկացման երկրորդ շտաբային բանակցություններին հունիսի 8-ից 11-ը կմասնակցեն ՀԱՊԿ-ի քարտուղարության, միացյալ շտաբի եւ անդամ պետությունների համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները»: