Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ մի քանի ժամ տեւած ռմբակոծության հետեւանքով զոհերի թվում հայեր չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հալեպի հայկական համայնքից:
Նրանց փոխանցմամբ՝ հայերը կրել են նյութական կորսւստներ, քանի որ գնդակոծությունը տեղի է ունեցել նաեւ քրիստոնեական թաղամասերում:
Հիշեցնենք, որ ըստ ՍԱՆԱ սիրիական պետական գործակալության՝ Հալեպի Ֆեյսալլահ թագավորի անունը կրող փողոցում հունիսի 15-ին հրթիռակոծման հետեւանքով զոհվել է 5 եւ վիրավորվել 70 մարդ:





























