Լատինական Ամերիկան պարտք է  փոքրամասնություններին եւ բնակչության առավել խոցելի խավերին։ Այս մասին Հարավային Ամերիկա այցելության  մեկնարկին  հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։

Նրա այցելած առաջին երկիրն է եղել Էկվադորը։ Մայրաքաղաք Կիտոյի փողոցներում պոնտիֆիկոսին ողջունելու համար հազարավոր մարդիկ էին  հավաքվել։

Հռոմի Պապը մտադիր է այցելել նաեւ Բոլիվիա եւ Պարագվայ, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Ֆրանցիսկոս Առաջինը հայտարարել էր, որ Լատինական Ամերիկան աշխարհում ամենամեծ սոցիալական անհավասարություն ունեցող տարածաշրջանն է։