Հունաստանի փոխարտգործնախարար Էվկլիդես Ցակալոտոսը երկրի ֆինանսների նախարարի պաշտոնին  հավակնող գլխավոր թեկնածուն է։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարությունում ունեցած իր բարձրաստիճան աղբյուրները։

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը երկուշաբթի հայտարարել էր վարչապետ Ալեքսիս Ցիպրասի խնդրանքով հրաժարական տալու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հունաստանի ֆինանսների նոր նախարարին կնշանակի քաղաքական առաջնորդների խորհուրդը, ասված է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գավրիլ Սակելարիդիսի հայտարարության  մեջ։