«Գազպրոմը» դադարեցնում է «Հարավային միջանցք» խողովակատար համակարգի ընդլայնումը, որի միջոցով պլանավորվում էր գազ հասցնել «Թուրքական հոսք» գազամուղին։ Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով «Գազպրոմի» խորհրդի անդամ Սերգեյ Պրոզորովի նամակը՝ ուղղված երեք դուստր ընկերություններին՝ «Գազպրոմ ինվեստ»-ին, «Գազպրոմ ցենտրրեմոնտ»-ին եւ «Գազպրոմ կոմպլեկտացիա»-ին։ Նամակում ասվում է, որ հուլիսի 1-ից ընդլայնման բոլոր աշխատանքները պետք է դադարեցվեն մինչեւ հատուկ ցուցումները։