Այդ հարցին, ես հույս ունեմ՝ դուք չեք ուզում լուրջ պատասխանեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4–ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնից դուրս գալիս հայտարարեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԱԾ–ն ինչու է մտել Սամվել Կարապետյանի տուն։

Հարցը՝ իսկ ճի՞շտ է, որ ձեր տեղակալ Դավիթ Սանամյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի խորհրդական, Սիմոնյանն անպատասխան թողեց, նստեց մեքենան ու հեռացավ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։

Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։

Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։