HSBC –ն աշխատանքից ազատել է իր 6 աշխատակիցներին, որոնք նմանակել են «Իսլամական պետության» տեսահոլովակները։

Հոլովակում երեւում է նարնջագույն հագուստով մարդ, որը ծնկի է եկել իրեն շրջապատող սեւազգեստ մարդկանց առջեւ։ Նրանցից մեկը արաբական ակցենտ նմանակելով, բացականչում է «Ալլահ աքբար», իսկ կադրից դուրս ծիծաղ է լսվում։ Հոլովակը ավարտվում է նարնջագույն հագուստով մարդու «գլխատումով»։

7 վայրկյան տեւողությամբ հոլովակը տեղադրվել էր Instagram-ում, հետո արագ հեռացվել էր։ Սակայն այն հասցրել էին նկատել Sun թերթի լրագրողները։ Բանկի ղեկավարությանը տեղյակ պահելուց հետո, աշխատակիցներն անմիջապես ազատվել էին աշխատանքից, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։