ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ  գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի հրամանատարությամբ հանկարծակի ստուգումներ է անցկացնում Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմաբազայում։

Ինչպես տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, հանկարծակի ստուգման ընթացքում հանձնաժողովը կուսումնասիրի Էրեբունիի ավիացիոն զորամասի եւ Գյումրիի կայազորի հերթապահ ուժերի մարտական պատրաստվածությունը։

Հատկապես ուշադրություն է դարձվելու գործնական հարցերին՝ տագնապ- վերկացին եւ բազայի ստորաբաժանումները նշված շրջաններ դուրս բերելու կարողությանը՝ Կամխուդ եւ Ալագյազ զորավարժարաններում ուսումնամարտական հանձնարարություններ կատարելու նպատակով։