Եմենում հակամարտող կողմերը եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարած միջազգային կոալիցիան երկրում 5-օրյա հրադադարի շուրջ համաձայնության են եկել։ Այս մասին հուլիսի 7-ին հայտնում է Elaph կայքը՝ վկայակոչելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրները։ Պաշտոնապես հրադադարի մասին կհայտարարվի հուլիսի 8-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Զինադադարը կարող է երկարաձգվել մինչեւ Զոհաբերության տոնը՝ Աիդ ալ Ադհան, որով ավարտվում է մուսուլմանների համար սրբազան պահքի շրջանը՝ ռամադանը։ Այս տարի այն կավարտվի հուլիսի 17-ին։