Հայաստանի տարածքում, հուլիսի 8-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
Օդի ջերմաստիճանը 8-ին էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հուլիսի 8-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ. արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +34+36։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,

Կոտայքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,

Լոռիում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+27,

Տավուշում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+32,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+35,

Արարատում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+36,

Արմավիրում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +33+37,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+27,

Արցախում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32: