Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հուլիսի 7-ին, ժամը 22.28-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մելիք Օհանջանյան փողոցի թիվ 13 տանը օձ է նկատվել, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն Ա. Հ.-ի տան հյուրասենյակից բռնել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: