Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի միջեւ ավտոմեքենային հաղորդակցությունը չորեքշաբթի ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանի տարածքում տեղի ունեցած սողանքի պատճառով։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի ԱԻՆ մամուլի ծառայությանը։
«Ժամը 7։00-ից ճանապարհն ամբողջովին փակ է Վրաստանում տեղի ունեցած սողանքի պատճառով։ Տարվում են մաքրման աշխատանքներ»,-ասել է գործակալության զրուցակիցը։




























