Վրաստանի տարածքում սողանքից հետո ռազմավիրական ճանապարհը բացվել է տրանսպորտի երթեւեկության համար: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության ներկայացուցիչը:

Այդ ճանապարհով երթեւեկությունը դադարեցվել էր այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 8.30-ից:

«Ժամը 10.00-ից ճանապարհը բաց է, մեքենաների կրիտիկական կուտակումներ չեն նկատվել»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով, հուլիսի 1-ից ճանապարհը գործում է առավոտյան ժամը 05.00-ից մինչեւ երեկոյան 22.00-ն՝ կապված Վրաստանի տարածքում սառույցի համատարած հալոցքի, ձնահոսքի վտանգի հետ: