ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօր՝ հուլիսի 8-ին կայացած նիստում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին» հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագիրը, որը կազմում է 8 587,80 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:
2015 թվականի ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղվելու է հոսանքազրկումների միջին տեւողության եւ հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առեւտրային հաշվառման համակարգի բարելավմանը, ինչպես նաեւ` այլ աշխատանքների իրականացմանը:





























