ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօր՝ հուլիսի 8-ի նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանվել է 60 մլն դրամով:
Քննարկման արդյունքում՝ նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման սահմանված կարգի խախտման համար, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածը` հանձնաժողովը որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ կիրառել տուգանքներ՝ ընդհանուր 60 մլն ՀՀ դրամի չափով:
«Էլեկտրական ցանցին միանալու համար ոչ մի կանխավճար չի նախատեսված էլեկտրաէներգիայի մատակարարման ու օգտագործման կանոններով: հետեւաբար ՀԷՑ-ի նման որոշումը իրավաչափ չի եղել»,-հայտարարել է ՀԾԿՀ կառավարման եւ մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը:





























