Տաջիկա-աֆղանական սահմանին տաջիկ սահմանապահների եւ զինված մաքսանենգների միջեւ փոխհրաձգության հետեւանքով երկու աֆղանցի թմրակուրիեր են սպանվել:

Դեպքի վայրից առգրավվել է ավելի քան 270 կգ թմրամիջոց, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Տաջիկստանի ազտային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ 10-13 մարդուց բաղկացած մաքսանենգների զինված խումբը փորձել է գիշերով մտնել Տաջիկստանի տարածք:

«Սահմանախախտները չեն ենթարկվել տաջիկ սահմանապահների պահանջներին, որից հետո երկարատեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Երկու աֆղանցի թմրակուրիերներ սպանվել են, մնացածին հաջողվել է փախչել»,-ասված է ծառայության հայտարարությունում: