Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հւլիսի 8-ին՝ ժամը 11:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39/12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (հոգեպես անհավասարակշիռ) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել 76-ամյա Ռ. Զ.-ի դին: