Հայաստանի տարածքում, հուլիսի 9-ին հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Արարատյան դաշտում եւ Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:

Օդի ջերմաստիճանը 9-10-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հուլիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +36+37։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,

Կոտայքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,

Լոռիում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+28,

Տավուշում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +27+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +34+36,

Արարատում՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +36+37,

Արմավիրում՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +36+37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +36+37,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +24+27,

Արցախում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +28+31: