Սաուդյան Արաբիայի եւ դաշնակիցների ՌՕՈւ-ն այսօր մի շարք հարվածներ է հասցրել Եմենի  մայրաքաղաքի քաղաքացիական եւ ռազմական օբյեկտներին։ Ինչպես փոխանցում է «Ալ Մանարը», ռմբակոծվել են Սանայի Էլ Հաֆա եւ Ջաբալ Աթան թաղամասերը։

Հարվածներից մեկը հասցվել է շիական «Անսար Ալլահ» շարժման գրասենյակին։ Դրա հետեւանքների մասին դեռեւս տեղեկություններ չկան, գրում է ՏԱՍՍ-ը։