Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 15-ին Տաջիկստանում։

«Պատրաստվում ենք Տաջիկստանում ՀԱՊԿ գագաթնաժողովին»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր տաջիկ գործընկեր Էմոմալի Ռահմոնի հետ ունեցած հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը նշել է ՀԱՊԿ նախագահության շրջանում Տաջիկստանի գրանցած հաջողությունները։