Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալները հոգեբուժական փորձաքննություն կանցնեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հետաքննության տվյալները։

«Այսօր փորձաքննության կենթարկվի Զաուր Դադաեւը, իսկ վաղը Թամերլան Էսկերխանովը»,-ասել է վերջինիս փաստաբանը։

Փորձաքննությունը ենթադրաբար կանցկացվի հենց մեկուսարանում։