ՀՀ կառավարությունը հուլիսի 8-ին հաստատել է բարձր աղտոտվածություն ունեցող տարածքներում բնապահպանական մոնիթորինգ անցկացնելու կարգը։ Մոնիթորինգը կանցկացվի քիմիկատների մեծ կուտակումներ ունեցող վայրերում։
Մոնիթորինգի կենթարկվի հողը, օդը եւ ջուրը։ Այն կանցկացվի հանքերում, պոչամբարներում, թափոնների աղբանոցներում եւ դրանց մոտ գտնվող բնակավայրերում։





























