Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Էկվադորից Բոլիվիա թռչելու ժամանակ կոկայի տերեւներից պատրաստված թեյ է խմել, հաղորդում է Reuters-ը:
Պոնտիֆիկը որոշել է փորձել «Տրիմատե» անվանումը կրող ըմպելիքը, որը պարունակում է նաեւ երիցուկ եւ անիսոնի սերմեր՝ բարելավելու համար ինքնազգացողությունը: Բանն այն է, որ նա թռչում էր Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պաս, որը գտնվում է ծովի մակերեւույթից 4 հազար կմ բարձրության վրա:
Օդանավի բորտ ուղեկցորդուհին պատմել է, որ թեյն առաջարկել են նաեւ Հռոմի Պապին ուղեկցող լրագրողներին, հաղորդում է Lenta-ն:
Էլ Ալտոյի օդանավակայանում Ֆրանցիսկոս Պապին դիմավորել է Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, ով հանդես է եկել ողջույնի ելույթով: Նախապես նրա ելույթը նախատեսված է եղել 15 րոպե, սակայն ավելի ուշ այն կրճատվել է եւ Մորալեսը խոսել է 5 րոպե:
Նշվում է, որ մայրաքաղաքի գտնվելու վայրը բացասաբար կարող է անդրադառնալ 78-ամյա Ֆրանցիսկոսի ինքնազգացողության վրա, ով ընդամենը մեկ թոք ունի:
Բացի այդ, Մորալեսը Հռոմի Պապին փոքրիկ պարկ է նվիրել, որում Անդերի տարածաշրջանի բնիկ ժողովուրդները կոկայի տերեւներ են պահում, հաղորդում է Associated Press-ը:




























