Նավթի համաշխարհային գները սկսել են աճել։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գները աճել են 0.86 տոկոսով եւ կազմել 57.76 դոլար մեկ բարելի դիմաց։ Այդ նույն ժամանակ WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գները բարձրացել են 1.36 տոկոսով եւ կազմել 52.35 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է Gazeta-ն։
Աճին նպաստել են ամերիկյան վիճակագրական տվյալները. հուլիսի 8-ին ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկության վարչությունը նոր տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում ավելացել են 0.4 մլն բարելով եւ հասել 465.8 մլն բարելի։ Վերլուծաբանները կանխատեսում էին պաշարների նվազում մինչեւ 464,7 մլն բարել։




























