Հունաստանի բանկոմատները հաճախորդներին գումար կվճարեն մինչեւ հուլիսի 13-ի երեկոյան։ Այս մասին հայտարարել է Հունաստանի բանկերի միության նախագահ Լուկա Կացելին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությունը։
«Բանկոմատներում եղած գումարը կբավարարի մինչեւ երկուշաբթի երեկո։ Բանկերը թղթադրամներ կմատակարարեն մինչեւ այդ օրը»,-ասել է Կացելին։
Նա նշել է, որ բանկային համակարգում իրավիճակի կարգավորումը հնարավոր է միայն միջազգային վարկատուների հետ համաձայնության գալու շնորհիվ։
Նա նշել է, որ ավանդների համար ամեն դեպքում որեւէ սպառնալիք չկա։




























