Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի մի քաղաքացու է պահում: Այս մասին գրում է Haaretz թերթը:
Պարբերականի փոխանցմամբ, երիտասարդն արդեն 10 ամիս համարվում է անհետ կորած, այն բանից հետո, երբ հատել է Գազայի հատվածի սահմանը, հաղորդում է Gazeta-ն:
Իսրայելի հատուկ ծառայությունները հայտնում են, որ ստացված տեղեկատվության համաձայն, Իսրայելի քաղաքացուն հնարավոր է իրենց մոտ պահում են ՀԱՄԱՍ շարժման անդամները:



























