Ռուսաստանցի ճանապարհորդները երեխաների հետ առավել հաճառ թռիչքներ են իրականացնում երկրի ներսում: Այս մասին ասված է Aviasales զբոսաշրջային ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունում: Ամռան ամիսներին ներքին թռիչքների ամրագրումները կազմում են 60 տոկոս:
Երեխաների հետ ճանապարհորդելու համար առավել տարածված երկրների ցանկում Ռուսաստանին հաջորդում է Իսպանիան, իսկ երրորդ տեղում Չոռնոգորիան է: Առաջին տասնյակում են նաեւ Թուրքիան, Իտալիան, Հունաստանը, Մոլդովան, Բուլղարիան եւ Հայաստանը: 10-յակը եզրափակում է Ուկրաինան:
Երեք մարդուց բաղկացած ընտանիքի համար ամենամատչելի հանգստավայր է ճանաչվել Սոչին: Մոսկվա-Սոչի երկկողմ թռիչքն արժե մոտ 20 հազար ռուբլի:
Առանց երեխաների ճանապարհորդությունների սեգմենտումվարկանիշի առաջին հորիզոնականներում են Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Գերմանիան:




























