Ղազախստանի խորհրդարանի Սենատը (Ստորին պալատ) հուլիսի 9-ին վավերացրել է Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը։ Փաստաթուղթն ուղարկվել է պետության ղեկավարի հաստատմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նիստում հայտարարել է Ղրղզստանի ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլաթ Դոսաեւը, պայմանագիրը վավերացնելով Ղրղզստանը կմիանա ԵՏՄ շրջանակներում գործող համաձայնություններին, որոնք ուղղված են ապրանքի եւ կապիտալի ազատ շրջանառությանը։





























