Թբիլիսիի մոտ, Ախալդաբա գյուղի սահմաններում եւս մեկ սողանք է տեղի ունեցել, բայց մի փոքր չափերով: Այս մասին հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Սողանքի հետեւանքով մարդիկ չեն տուժել, տներ եւս չեն փլվել: Նշվում է, որ սողանքը փակել է ճանապարհը, որը վերականգնվել էր նախորդ սողանքից հետո: Նաւե վնասվել է գազատարը, հետեւաբար ներկայումս գյուղի գազամատակարարումը դադարեցված է:
Մասնագետների պնդմամբ, հենց Ծխնեթի-Բեթանիա ճանապարհին տեղի ունեցած սողանքն է եղել կործանարար ջրհեղեղի գլխավոր պատճառներից մեկը,, որը տեղի էր ունեցել Թբիլիսիում հունիսի 14-ին:




























