Էստոնիան նոր ռազմական պոլիգոն կկառուցի ծանր զրահատեխնիկայի զորավարժությունների համար։ Այս մասին համապատասխան որոշումւ կայացրել է երկրի կառավարությունը, հայտնում է ՊՆ-ն։

«Նման ռազմական օբյեկտն անհրաժեշտ է առաջին  հերթին ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ծանր զրահատեխնիկայի գործողություններ մշակելու համար, ինչը հնարավոր չէ Տապայի կենտրոնական պոլիգոնում»,- պարզաբանել է պաշտպանական գերատեսչությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Պոլիգոնը կկառուցվի Սոոդլա գետի ջրամբարի մոտ։ Նրա մակերեսը կկազմի 6 հազար հա։