«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Էլ Ֆալուջա քաղաքի մոտակայքում Եփրատ գետի վրա գցված կամուրջը։ Միջադեպը տեղի է ունեցել Անբար նահանգում, որտեղ բանակի եւ արմատական գրոհայինների միջեւ կատաղի բախումներ են տեղի ունենում, հաղորդում է Al Arabiya-ն։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ արմատականները պայթեցրել են Էս Սակլավիա բնակավայրի մոտակայքում գտնվող կամուրջը։ Այսպիսով՝ նրանք փորձում են թույլ չտալ կառավարական զորերին մուտք գործել Էլ Ֆալուջիի ծայրամասեր, որը մինչ հիմա գտնվում է ԻՊ հսկողության տակ, գրում է ՏԱՍՍ-ը։





























