Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինին մուրճ ու մանգաղի տեսքով խաչ է նվիրել նրա այցելության ժամանակ։ Այս մասին գրում է La Vanguardia-ն։

Նվերն առաջ է բերել ընդդիմադիր լրատվամիջոցների քննադատությունը, որոնք խաչն անվանել են կոմունիստական։ Բոլիվիայի կապի նախարար Մարիանելա Պակոն, դրան ի պատասխան, հիշեցրել է, որ խաչը իր գործունեության համար սպանված ճիզվիտ հոգեւորական Լուիս Էսպինալի աշխատանքի կրկնօրինակն է, գրում է  Lenta-ն։

«Մուրճի եւ մանգաղի տեսքով այս խաչը շատ խորը իմաստ ունի։ Մանգաղն ու մուրճը խորհրդանշում են եկեղեցու եւ խոնարհ աշխատավորների միությունը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այդ խաչը նվիրել են Հռոմի Պապին, քանի որ նա «աղքատների Պապն է»,- հայտնում է  Notimex-ը։