United Airlines ավիաընկերության օդանավի հրամանատարը օդանավի զուգարանն է լցրել տասնյակ փամփուշտներ եւ քաշել ջուրը, այն բանից հետո, երբ հիշել է, որ օդանավը թռչում է Մյունխեն, գրում է New York Daily News-ը:
Նշվում է, որ ԱՄՆ-ում օդաչուներին թույլ են տալիս օդանավում իրենց հետ զենք ունենալ՝ ահաբեկիչների կողմից օդանավը գրավելուց խուսափելու համար, իսկ Գերմանիայում խստորեն արգելված է զենք կրել օդանավում:
Ավիաընկերությունում հայտարարել են, որ օդաչուն չպետք է նման բան աներ, սակայն դժվար թե նրան որեւէ մեղադրանք առաջադրվի, հաղորդում է Gazeta-ն:





























