Հարավաֆրիկյան Հանրապետությունը Ադրբեջանին 508 հազար դոլարի ռազմամթերք է վաճառել։

ՀԱՀ հասարակ սպառազինությունների վերահսկողության հանձնաժողովը հրապարակել է 2015թ. հունվար-մարտի զեկույցը՝ խորհրդարանին տեղեկություններ ներկայացնելով   վաճառված սպառազինությունների մասին,  հայտնում է iol.co.za կայքը։

Կայքը միաժամանակ նշում է, որ Ադրբեջանը հակամարտության մեջ գտնվող երկիր է, ու այս տարի երկու կողմերը զոհեր են ունեցել։

Ադրբեջանից բացի, ՀԱՀ-ը զինամթերք է վաճառել Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում իսլամիստների դեմ պայքարող երկրներին։