Հայաստանի տարածքում, հուլիսի 12-ին հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ:

Արարատյան դաշտում եւ Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հուլիսի 12-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +34+36։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+28,

Կոտայքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+28,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+28,

Լոռիում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+28,

Տավուշում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +26+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18-21, ցերեկը՝ +32+35,

Արարատում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,

Արմավիրում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +34+37,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +23+27,

Արցախում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32: