Հայաստանի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ կարեւորություն ունի, քանի որ դա միակ կառույցն է, որն իր վրա է վերցրել մշակութային արժեքների ամենօրյա պաշտպանությունը: Այս մասին Երեւանում միջազգային կոնֆերանսի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Անդրադառնալով «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը 2015թ. կայուն զարգացման գործում» թեմայով միջազգային կոնֆերանսի անցկացման փաստին՝ նախարարն ընդծգեց, որ Հայաստանն անկասկած պետք է իր ավանդը ներդնի ոչ միայն հուզող հարցերի քննարկման մեջ, այլ նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ: Հասմիկ Պողոսյանը պատահական չի համարում այն, որ կոնֆերանսն անցնում է Մեսրոպ Մաշտոցի անունը կրող «Մատենադարանում», որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ցուցակում: