Հուլիսի 26-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 61-րդ կմ-ին «Հոնդա Սի Էռ Վի» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: