Հուլիսի 26-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 61-րդ կմ-ին «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԶԻԼ»-ը շրջվել է:

Վարորդները եւ «ԶԻԼ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: