Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 20.59-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Առափի գյուղում այրվում է ցորենի արտ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.29-ին, մարվել` 22.03-ին:

Ամբողջությամբ այրվել է Լ. Պ.-ին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 46 LL 421 համարանիշով բեռնատարը, իսկ Ա. Ա.-ին պատկանող դաշտում` ծղոտներ (մոտ 6000 քմ):