Օգոստոսի 5-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:

Բնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից եւ արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ եւ բաց մաշկ ունեցող անձանց: